Ավելորդ չի լինի նշել, որ անգլերենում առկա են բազում դերանուններ, որոնք իրենց հերթին ունեն մի շարք գործառույթներ: Ավելին՝ ամեն մի դերանուն ունի իրեն հատուկ հատկանիշներ, որոնք եզակի են: Հետևաբար՝ անհրաժեշտ է ամեն մի դերանուն ուսումնասիրել առանձին կերպով, որպեսզի հստակ պատկերացում կազմենք նրանց մասին: Այժմ մենք կխոսենք հարցական դերանունների մասին: Պարզից էլ պարզ է, որ դերանունը կոչվում է հարցական, եթե այն անմիջական կապ ունի հարցական նախադասության հետ: Եկեք տեսնենք, թե ինչպես է կառուցվում հարցական նախադասությունը:
Հարցական դերանուններ (Interrogative Pronouns).
Եթե լինենք ուշադիր, ապա կնկատենք, որ անգլերենում հարցական դերանունների առյուծաբաժինը
սկսվում է wh տառակապակցությամբ:
what? – ինչ՞ ինչպիսի՞
which? – որ մեկը? որը՞ (երկուսից)
who? – ով՞ ովքեր՞
whom? – ում՞
whose? – ում՞ պատանելիություն
Իսկ հիմա փորձենք սպառիչ կերպով անդրադառնալ հարցական դերանուններին, որպեսզի մեզ համար էլ ավելի մատչելի դառնա առարկայական նյութը:
Who? (Ով՞)
Այս հարցական դերանունը օգտագործվում է միայն անձի նկատմամբ: Տվյալ դերանունը բացառում է իրենից հետո Do,Does կամ Did օժանդակ բայերը (Auxiliary Verbs): Ավելին՝ ցանկացած բայ, որը գտնվում
է who-ից հետո, պետք է գտնվի երրորդ դեմքում: Բերենք մի շարք օրինակ ստորև:
Who is she? – Ով՞ է նա Who are they? – Ովքեր՞ են նրանք
Who sings this song ? – Ով՞ է երգում այս երգը
Արդի անգլերենում առկա են խոսակցական բազմապիսի կառույցներ, որոնք առաջացել են բառակրճատման հետևանքով: Առավել տարածված կրճատումների շարքին են դասվում նաև who և have, has-ի միացությունը: Բերենք մի շարք օրինակներ ստորև, ներառյալ արտասանությունները:
Եզակի թիվ
Who has done it ? (պաշտոնական ոճ)
Who's done it ? (խոսակցական ոճ)
Հոգնակի թիվ
Who have gone there ? (պաշտոնական ոճ)
Who've gone there ? (խոսակցական ոճ)
Ինչպես վերը նշվեց, who դերանունը մերժում է իրենից հետո Do,Does կամ Did օժանդակ բայերը, երբ մենք գործ ունենք պարզ հարցերի հետ: Այդուամենայնիվ՝ բոլորը գիտեն, որ անգլերեն լեզուն լի է բացառություններով: Ստորև մենք կփորձենք բերել մի շարք ցայտուն օրինակներ, որտեղ who-ից հետո առկա են Do, Does
կամ Did օժանդակ բայեր: Ի դեպ, անգլերեն լոզվում նման հարցական նախադասություններ հազվադեպ չեն: Իսկ հիմա ուշադրություն դարձրեք ներքոնշյալ նախադասությանը:
Ann saw Mookooch yesterday. (Աննան տեսավ Մուկուչին երեկ)
Իսկ հիմա՝ պատկերացնենք, որ ինչ-որ մեկը չգիտի Աննային: Այս դեպքում ակնհայտ է, որ հարցը
կձևակերպվի հետևյալ կերպ:
Who saw Mookooch yesterday ? (Ով՞ է տեսել Մուկուչին երեկ )
Իսկ այժմ՝ կփորձենք պատկերացնել մի դեպք, երբ չգիտեն Մուկուչին: Այս անգամ հարցը կհնչի
այլ կերպ:
Who did Ann see yesterday ? (Ում՞ է տեսել Աննան երեկ)
Տարածված երևույթ է տեսնել ուսանողների, որոնք շփոթմունքի մեջ են ընկնում, երբ փորձում են տարբերակել who և whom դերանունները: Ցավոք սրտի՝ ուսուցիչների գերակշռող մասը չունի հստակ պատկերացում վերջիններիս մասին: Այդ իսկ պատճառով անգլերեն դասավանդելիս ուսանողներին պարզապես ասվում է, որ whom-ը դա who-ի պաշտոնական ձևն է, մինչդեռ դա այդպես չէ: Վերջիններս, միանշանակ, նույնական չեն: Ստորև կհիշատակվեն մի շարք օրինակներ, որոնք լույս կսփռեն նրանց միջև գտնվող տարբերությունների վրա:
Whom did you hurt yesterday ? Ում՞ ես դու նեղացրել երեկ:
Who did you hurt yesterday ? Ում՞ ես դու նեղացրել երեկ:
Դատելով վերոնշյալ օրինակներից, կարելի է եզրակացնել, որ առաջին տարբերակը իրենից ներկայացնում է պաշտոնական ձև, քանի որ ունի խիստ երանգ և օգտագործվում է կառավարական շրջանակներում: Իսկ երկրորդ տարբերակը հավանաբար իրենից ներկայացնում է խոսակցական ձև, քանի որ ունի ոչ պաշտոնական երանգ և օգտագործվում է ընկերական շրջանակներում:Իրականում՝ պատկերը այլ է, քանի որ նույնիսկ վարչա-քաղաքական անգլերենը չի օգտագործում
Whom did you hurt yesterday ? տարբերակը: Ավելին՝ այն գրեթե դուրս է մղվել արդի անգլերենից՝ բացառությամբ մի քանի դեպքերի, որոնց մենք դեռ մանրամասն կանդրադառնանք: Չպետք է մոռանալ, որ ժամանակակից անգլերենի գրեթե բոլոր դեպքերում who-ն շատ հաջող կերպով փոխարինում է whom դերանունը:.
Who (whom) did you summon yesterday ? Ում՞ եք դուք կանչել երեկ:
Who (whom) conducted the webinar the other day ? Ով՞ է անցկացրել առցանց համաժողովը վերջերս:
Who (whom) transfers the money to the city ? Ով է փոխանցելու գումարը քաղաքապետարան:
Ակնհայտ է, որ նույնիսկ պաշտոնական տեղեկագրում whom-ը զիջում է իր դիրքը who-ին: Այդուամենայնիվ պետք է առանձնացնոլ որոշ պաշտոնական քերականական կառույցներ, որոնք կազմվում են միմիայն whom-ի միջոցով և բացառում են who-ն որպես այդպիսին:
Թվենք նրանց ստորև:
To whom it may concern ( ուշադրություն բոլոր շահագրգիռ անձանց )
Most of whom (գրեթե բոլորը)
All of whom (բոլորը անծտիր)
Իսկ հիմա ևս մեկ գաղտնիք: Հաճախ մենք տարակուսում ենք whom-ի և who-ի միջև, երբ փորձում ենք շատ դիպուկ հարցական նախադասություն կազմել: Այս դեպքում՝ բավական է հասկանալ, եթե մեր հարցի պատասխանը կազմվում է «he» անձնական դերանունի շնորհիվ, մենք օգտագործում ենք միանշանակ who հարցական դերանունը:
Who loves you ? He
Who will see you off tonight ? He
Who left you yesterday ? He
հետևաբար՝ եթե մեր հարցի պատասխանը կազմվում է «him» անձնական դերանունի շնորհիվ, մենք պետք է միանշանակ օգտագործենք whom հարցական դերանունը:
Whom do you respect here ? Him
Whom did you promise to help ? Him
Whom does she hates ? Him