- You can't park here!  ( Դու չես կարող մեքենադ կայանել այստեղ: ) 
   You will get a ticket.   ( Քեզ կտուգանեն։ ) 
 - I've had it.  (  Արդեն տուգանել են։ ) 
   Parking in this city is no picnic.  ( Մեքենայի կայանումն այս քաղաքում խաղ ու պար չէ։ ) 
   Let's look for a parking lot.  ( Եկ կայանատեղի փնտրենք։ ) 
 - There's one right over there, and it's only two dollars an hour.
       ( Մոտակայքում մի կայանատեղի կա և այն ընդհամենը երկու դոլար է մեկ ժամի դիմաց։  ) 
 - Hi, here's your ticket.  ( Բարև Ձեզ։ Ահա Ձեր անդորրագիրը։ ) 
   Back up in that space next to the blue Honda. 
   
( Մեքենան հետ վարեք դեպի կապույտ Հոնդայի կողքին գտնվող կայանատեղը։ ) 
   Just leave the keys in the car, but remember that we're not  
   responisible for any vauables left in your car.

      ( Թողեք Ձեր մեքենայի բանալիները սրահում, բայց հաշվի առեք այն հանգամանքը, որ մենք պատասխանատվություն չենք
         կրում Ձեր մեքենայի սրահում գտվող արժեքավոր իրերի համար։  )

 - In that case. I'll take my bag with me.  ( Այդ դեպքում ես կվերցնեմ  պայուսակս։ ) 
   By the way, could you tell how to get to town hall?   
     
( Ի դեպ, կարող եք արդյոք՞ ինձ հուշել ինչպես հասնեմ քաղաքային վարչության շենք։ ) 
 - No problem.  ( Իհարկե։ ) 
   Walk two blocks east on Barrow Street, then make a right.
      ( Անցեք Բերոու փողոցով երկու թաղամաս դեպի արևելք և թեքվեք աջ։ )
   You'll see a gas station on your left.  ( Ձեզանից ձախ՝ կտեսնեք բենզալցակայան։ )    
   Pass the gas station and make another left down Thompson Street.  
   
( Անցեք այդ բենզալցակայանը և կրկին թեքվեք ձախ՝ այս անգամ դեպի Թոմսոն փողոց։ ) 
   The town hall will be right in front of you.   
     
( Քաղաքային վարչության շենքը կլինի ուղիղ Ձեր դիմաց։ ) 
 - So I take a left after the gas station, on to what street?   
     
( Այսպիսով, ես թեքվում եմ բենզալցակայանից ձախ դեպի որ՞ փողոց։  ) 
 - Thompson Street.  ( Թոմսոն փողոց։ ) 
 - Thompson․ Thanks.   ( Թոմսոն։ Շնորհակալ եմ։ ) 
 - Anytime.  ( Համեցեք։ )