Անգլերենում հաճախ կարելի է տեսնել մի երևույթ, երբ  «ever»  վերջավորությունը ավելանում է հարցական դերանուններին: Ավելանալով դերանուններին՝ «ever» -ը հաղորդում է նրանց մի նոր իմաստ: Այս պարագայում «ever» -ը թարգմանվում է որպես «էլ որ»: Իսկ հիմա` փորձենք մի քանի սպառիչ օրինակներ բերել ստորև:

whatever   (ցանկացած, ինչ էլ որ)
whoever    (ցանկացած, ով էլ որ)
wherever   (ցանկացած, որտեղ էլ որ)
whenever  (ցանկացած, երբ էլ որ)
whichever  (ցանկացած, որն էլ որ)

Հարկ է նշել, որ վերոնշյալ դերանունները, որպես կանոն, ենթադրում են եզակի թիվ, որն ունի «s» վերջավորություն Պարզ Ներկա ժամանակաձևում (Present Simple): Այդուամենայնիվ հանդիպում են դեպքեր, երբ վերոնշյալ դերանուններից հետո, օգտագործվում է Ներկա Շարունակական ժամանակաձև (Present Progressive): Եկեք մի քանի ցայտուն օրինակ բերենք ստորև և փորձենք ավելի խորը պատկերացնել «ever» -ի դերակատարությունը հարցական դերանուններում:

Whatever
Whatever happens, never give up. Ինչ էլ որ լինի՝ չհանձվես:
Whatever he is paying you, i will double. Ինչ էլ որ նա քեզ վճարի՝ ես քեզ կրկնակին կտամ:

Whoever
Whoever calls me, say I am away. Ով էլ որ զանգի՝ կասես ես տեղում չեմ:

Wherever
Wherever you go, you see Armenians. Ուր էլ որ գնաս՝ տեսնում ես հայերի:

Whenever
Whenever I fly to U.S. I feel nauseaus. Երբ էլ որ թռչում եմ ԱՄՆ, սրտխառնոց եմ ունենում:


Whichever
Whichever car you want, I will buy for you. Որ ավտոմեքենան էլ որ ուզես, ես կգնեմ այն քեզ համար:

Հարկ է նշել, որ անգլերենում գոյություն չունեն այնպիսի հարցական դերանուններ ինչպիսիք են՝ Whyever, Whomever, Whosever и However. Ավելին՝ «however» կապակցություն գոյություն ունի, բայց այն հանդես է գալիս որպես մակբայ, այլ ոչ թե՝ դերանուն: Ի դեպ որպես մակբայ «however»-ը նշանակում է այդուամենայնիվ, անկախ այն բանից կամ չնայած:

I will help you, however tired I am.  Ես քեզ կօգնեմ, չնայած որ ես հոգնել եմ:

Անգլերենում առկա է«Who of you ?» (Ձեզանից ով՞) արտահայտությունը, որն բարոյապես մաշվել է և դուրս եկել օգտագործումից: Փոխարենը՝ անգլերենում լայնորեն կրառվում են հետևյալ կառույցները: Թվենք նրանց ստորև:

Which of you ? (Ձեզանից ով՞) Եթե նկատի ունենք մեկից ավել անձանց:
Which one of you ?(Ձեզանից ով՞) Եթե նկատի ունենք մեկ անձ: